Չինաստանի օգնությունը Ռուսաստանի համար ավելի ու ավելի է «թանկանում»

2 Min Read

Ըստ միթազգային մամուլի՝ չինացի մատակարարները շահույթ են ստանում Ռուսաստանին խիստ անհրաժեշտ ապրանքներ, այդ թվում՝ ռազմական ապրանքներ մատակարարելուց։

Ֆինլանդիայի բանկի զարգացող տնտեսությունների ինստիտուտի (BOFIT) ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանից առաքվող արտահանման վերահսկվող ապրանքների գները (որոնցից շատերը կրկնակի նշանակության ապրանքներ են, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ) 2021-2024 թվականներին միջինում աճել են 87%-ով։

Միևնույն ժամանակ, այլ երկրներ մատակարարումների համար աճը կազմել է ընդամենը 9%։

«Չնայած Արևմուտքը կցանկանար տեսնել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ամբողջական կտրումը մատակարարներից, այն փաստը, որ չինական ընկերությունները թալանում են այն, նույնպես «բավականին լավ արդյունք է», — Financial Times-ին ասել է պատժամիջոցների համար պատասխանատու արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան։


«Եթե դուք բարձրացնում եք ապրանքի գինը 80%-ով, դուք գրեթե կիսով չափ կրճատում եք այն, ինչ նրանք իրականում կարող են գնել», — նշել է նա։

Reutersի աղբյուրը, որը մոտ է Ռուսաստանի կառավարությանը, ընդունում է այս իրավիճակը։ Չնայած բարեկամության մասին բոլոր խոսակցություններին, թե՛ Չինաստանը, թե՛ Հնդկաստանը գործում են հիմնականում իրենց շահերից ելնելով, և Մոսկվան իրական դաշնակիցներ չունի, բողոքել է նա։

Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային 254 միլիարդ դոլարի՝ 2021 թվականի 146.9 միլիարդ դոլարի համեմատ։

Սակայն, ըստ BOFIT-ի ուսումնասիրության, որը վերլուծել է «մեքենաների և մեխանիկական սարքերի» առևտուրը (կատեգորիա, որը ներառում է ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ բազմաթիվ ապրանքներ): Օրինակ, չինական գնդիկավոր առանցքակալների ներմուծումը Ռուսաստան այս ժամանակահատվածում դոլարային արտահայտությամբ աճել է 76%-ով, բայց ֆիզիկական արտահայտությամբ նվազել է 13%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով