Իրանի ազգային արժույթը վերանվանվել է

1 Min Read

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հրամանագիր է ստորագրել ազգային արժույթը՝ ռիալը, վերանվանելու մասին։ Այս մասին, ըստ Tasnim-ի, հայտարարվել է նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 123-րդ հոդվածը կիրառելու նպատակով Մասուդ Պեզեշկիանը Կենտրոնական բանկին տեղեկացրել է Կենտրոնական բանկի մասին օրենքի 58-րդ հոդվածի (ա) կետում կատարված փոփոխության ուժի մեջ մտնելու մասին (որը նախատեսում է ազգային արժույթի վերանվանում — խմբ.)», — ասվում է հայտարարության մեջ։

Ռիալը կազմված կլինի 100 կերանից՝ ավելի փոքր միավորից, որը կրում է ազգային արժույթի պատմական անվանումը։

Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվում են և՛ հին, և՛ նոր թղթադրամները։

Ավելի վաղ Իրանի Սահմանադրության Պահապանների խորհուրդը սահմանադրական էր համարել ազգային արժույթի թղթադրամներից չորս զրո հանելու որոշումը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով