Առողջության ապահովագրությունը, գրանցված աշխատատեղերի թիվն ու վարկերի ծավալները․ Շաբաթը թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

2024թ․ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում խաղողի գինու շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 73%։ Հայկականին հաջորդում են ֆրանսիական և իտալական գինիները՝ համապատասխանաբար 14% և 7% մասնաբաժնով։

ՀՀ վարկային կազմակերպությունները 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ 403․4 մլրդ-ի վարկեր են տրամադրել։2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 62,430 մլն դրամով կամ 18․3%-ով։

ԵՏՄ և Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատությամբ՝ Հայաստանում հաստատվել է պարտք/ՀՆԱ ցուցանիշի առավելագույն մակարդակը՝ 53%։ Ադրբեջանում այս ցուցանիշը 22% է, Վրաստանում՝ 34%, Ռուսաստանում՝ 23%, Թուրքիայում՝ 24%, Իրանում 36%։

Առողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստան մուտք կգործի  2026 թվականից։ Քաղաքացիների մի մասի փոխարեն, օրինակ՝ 65 տարեկանից բարձր անձանց, պետությունը կվճարի ապահովագրավճարները։ 200 հզ դրամից բարձր աշխատավարձ ստացողները պետք է ամսական 10 800 դրամ վճարեն առողջության ապահովագրության համար։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝   2025թ.-ի օգոստոսի դրությամբ հայաստանյան 69,661 կազմակերպությունում գրանցված է 758,827 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը 282,568 ՀՀ դրամ է։

Եվ վերջում՝ վերլուծելով 2025 թվականի «11.11» զեղչերի ժամանակահատվածի տվյալները և համեմատելով դրանք նախորդ տարվա նույն օրերի հետ՝ արձանագրվել է արտահանման շեշտակի աճ։ «11.11» զեղչերի ընթացքում հայկական բիզնեսները Wildberries հարթակի միջոցով արտահանել են 194% ավելի ապրանք։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով