Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ «ջախջախիչ պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը․ հայտարարել է սենատոր Լինդսի Գրեհեմը։
Նա ասել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մի քանի ժամ առաջ է տեղեկացրել իրեն այդ մասին, հաղորդում է CNN-ը։
Նա նաև պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է խնդրել, որ այս օրինագիծը ներկայացվի Կոնգրեսում։
Խնդիրը լուծող օրինագիծը թույլ կտա Թրամփին իր հայեցողությամբ երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել ռուսական նավթ, գազ և ուրան գնող երկրներից ներմուծման վրա։
Այն ապրիլին առաջարկել էին սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը։ Գրեհեմի խոսքով՝ Կոնգրեսում դեմոկրատների և հանրապետականների մեծամասնությունը կողմ է պատժամիջոցներին։
Ինչպես երկու օր առաջ հայտարարել էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը, օրինագիծը «պարզապես սպասում է Սպիտակ տան կանաչ լույսին»։
Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Երկրորդական պատժամիջոցները, ենթադրաբար, կազդեն, ի թիվս այլ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի վրա։
Ուիթաքերի խոսքով՝ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև Իրանի դեմ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում