Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

1 Min Read

ԱՄՆ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել իրանական նավթի արտահանմանը մասնակցող ընկերությունների, նավերի և միջնորդների դեմ։

Սահմանափակումների մասին հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Պատժամիջոցները թիրախավորում են՝ Sepehr Energy Jahan նավթային ընկերությունը և դրա հետ կապված կազմակերպությունները ԱՄԷ-ում, Պանամայում և Հնդկաստանում, իրանական նավթ տեղափոխող վեց «ստվերային նավատորմի» նավերը, Mahan Air ավիաընկերությունը և դրա դուստր Yazd Airways-ը, ինչպես նաև նավթի և ինքնաթիռների մատակարարումը համակարգող անձինք։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Mahan Air-ը մատակարարում է Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին և նաև ներգրավված է Սիրիա և Լիբանան զենքի փոխանցման մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ «իրանական ռեժիմի եկամուտների հոսքի ընդհատումը կարևոր է նրա միջուկային նկրտումները զսպելու համար»։ Պատժամիջոցները սահմանվել են ահաբեկչության դեմ պայքարի և Իրանի նավթային ոլորտի դեմ ուղղված գործադիր հրամանագրերի համաձայն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով