ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս գործարքներ կատարել հունգարական «Պակշ II» ատոմակայանի նախագծի հետ կապված՝ մի քանի ռուսական բանկերի մասնակցությամբ։
Լիցենզիայի տեքստը հրապարակվել է ԱՄՆ-ի արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից։
Փաստաթուղթը պատժամիջոցներից ազատում է հունգարական «Պակշ II» ատոմակայանի նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործարքները մի քանի ռուսական ֆինանսական հաստատությունների հետ, այդ թվում՝ «Գազպրոմբանկի», «Վնեշէկոնոմբանկի», «Օտկրիտիեի», «Սովկոմբանկի», «ՎՏԲ»-ի, «Սբերբանկի», «Ալֆա բանկի», «Ռոսբանկի», «Զենիթի», Կենտրոնական բանկի և «Սանկտ Պետերբուրգի բանկի» հետ։
Սակայն լիցենզիայում վավերականության ժամկետ չի նշվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում