Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի պատկերը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

ՀՀ-ում բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 20%-ը: Ընդհանուր բնորոշմամբ` առավելագույն ռիսկը որոշելիս հաշվի են առնվում անձի (կապակցված վարկառուների խմբում ընդգրկված անձանց) պարտավորությունները բանկի նկատմամբ և երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները, որոնց հետևանքով բանկը պահանջներ է առաջացնում նշված անձի (կապակցված վարկառուների խմբում ընդգրկված անձանց) նկատմամբ:

ՀՀ առևտրային բանկերի հաշվետվությունների համաձայն՝ 2025թ․ երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկում չեն արձանագրվել Ն42  նորմատիվի խախտումներ։



Այդուհանդերձ, ՀՀ առևտրային բանկերում 2025թ․ երրորդ եռամսյակում բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի մասով արձանագրվել են հետևյալ արդյունքները․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ երրորդ եռամսյակում բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի բարձր մակարդակներ արձանագրած առաջին երեք բանկերն են․

  • Հայէկոնոմբանկը՝ 15․18%,
  • Արմսվիսբանկը՝ 13․27%,
  • Արարատբանկը՝ 11․36%։

Հարկ է նշել, որ Հայէկոնոմբանկի պարագայում բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը 2025թ․ երրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է 1․23 տոկոսային կետով, Արմսվիսբանկի դեպքում ցուցանիշը նվազել է 3․12 տոկոսային կետով, իսկ Արարատբանկի դեպքում՝  1․62 տոկոսային կետով։


ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»


Մյուս կողմից բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի ցածր մակարդակներ արձանագրած առաջին երեք բանկերն են․

  • Արցախբանկը՝ 1․04%,
  • Էվոկաբանկը՝ 1․95%,
  • Մելլաթ բանկը՝ 2․44%։

Նկատենք, որ 2025թ․ երրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ Արցախբանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափն աճել է 0․12 տոկոսային կետով, Էվոկաբանկի դեպքում ցուցանիշի նվազումը ամենաէականն է եղել՝ 5․83 տոկոսային կետով։ Մելլաթ բանկի մասով բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը նվազել է 0․65 տոկոսային կետով։



Հավելենք, որ  2025թ․ երրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի ամենամեծ աճը՝ 4․92 տոկոսային կետով, արձանագրվել է Ամիօ բանկի պարագայում, ինչի արդյունքում ցուցանիշը հաստատվել է 6․92% մակարդակում։

  • Նշենք`2025թ․ երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկում չեն արձանագրվել Ն42  նորմատիվի խախտումներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով