OpenAI-ի հետ համագործակցությունը որպես Հայաստանի ԱԲ էկոհամակարգի զարգացման ուղղություն. Նարեկ Մկրտչյան

1 Min Read

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։

Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։
Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով