Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է. իմաստուն մտքեր ընկերության մասին

2 Min Read
  • Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է: Հենրի Ադամս
  • Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը: Բեկոն
  • Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների: Գրասիան
  • Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: Էրաս Ռոտերդամցի
  • Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է մեծագույն երջանկություն շնորհել նրան, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Թելման
  • Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը: Լաֆայետ
  • Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց: Ով ընկերներ չունի, նա երբեք նրանց չի էլ փնտրել: Լեսինգ
  • Ասա ինձ, թե ում հետ ես ընկերություն անում, և ես կասեմ, թե ում ես ատում: Լորան
  • Տիրոջ ու ստրուկի միջևչի կարողընկերություն լինել: Կուրցիոս
  • Ընկերությունն այնպիսի դրամագլուխ է, որի տոկոսները երբեք չեն կորչում: Համան
  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել: Հելվեցիուս
  • Ազգականներմեզ Աստված է պարգևում. փառք Աստծո, որ ընկերներ ինքներս ենք ընտրում: Էթել Մամֆորդ
  • Ընկերությունը կյանքի ամենագեղեցիկ մարգարիտն է: Հենրիխ Մարքս
  • Էշի դիմացկունությունը պարզվում է խորդուբորդ ճանապարհին, ընկերոջ հավատարմությունը՝ առօրյա հոգսերի մեջ: Մենանդրոս
  • Թեպետ նա ոչնչություն է իբրև ընկեր, փոխարենը վտանգավոր է իբրև թշնամի: Մոլիեր
  • Օ, ով կարող է ավելի նողկալի լինել, քան նա,  Ով ընկերոջը նետում է թշվառության անդունը: Շեքսպիր
  • Կեղծ ընկերն ամենադաժան թշնամուց էլ վատ է: Պուբիլիոս Սիրոս
  • Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: Ֆրանկլին
  • Սուտ ընկերներից ինքդ պաշտպանվիր, իսկ չարակամներից ես կփրկեմ քեզ (լատիներեն մակագրություն լեհ թագավոր Յան Սոբեսկու թրի վրա):
  • Ընկերները, ինչպես նաև երաժշտությունը, ինձ պետք էին միայն որոշակի տրամադրության մեջ: Ճիշտ է, այսպիսի ազատության համար երբեմն հարկ էր լինում վճարել միայնակությամբ: Չարլի Չապլին

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով