1 մլրդ 59 մլն դրամ կուղղվի սուբվենցիոն նոր ծրագրի իրագործմանը. որոշումը կայացվել է կառավարության ասօրվա նիստում:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքների 24 սուբվենցիոն ծրագրեր.
«Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս հատկացումից հետո 2025 թվականի բյուջեից պետական համաֆինանսավորման թիվը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ»,–ասաց նա։
Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց թվարկել բոլոր 24 ծրագրերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում