Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

1 Min Read

Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը:

Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ:

Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում:

Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված է ընկերությունների խորհուրդների համար՝ նիստերի կազմակերպումն ու փաստաթղթերի շրջանառությունը դարձնելով առավել արագ, հարմար և արդյունավետ:

Այս նորարար քայլով Ամիօ բանկը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը նորարարությանը և բարձր կորպորատիվ մշակույթին՝ սահմանելով կառավարման նոր չափանիշ Հայաստանի բանկային շուկայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով