40 000 ռուբլի տուգանք՝ ամուսնալուծության համար

1 Min Read

ՌԴ Բրյանսկի մարզային դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Միխայիլ Իվանովը առաջարկել է ռուսների համար ամուսնալուծության համար 40 000 ռուբլի տուգանք սահմանել: Նա նախաձեռնությունը ներկայացրել է Համաշխարհային Ռուս Ժողովրդական Խորհրդի նիստում․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Միևնույն ժամանակ, պատգամավորը առաջարկել է ամուսնացող քաղաքացիներին վճարել 20000 ռուբլի՝ նշելով, որ ամուսնալուծության տուգանքը կարող է ծառայել որպես «հավասարակշռող գործոն» սուղ բյուջեի պայմաններում:

Ավելին՝ նա պաշտպանել է Ռուսաստանի օրենսդրությունում «մայրության և մանկության վարկաբեկման» արգելքի ամրագրումը՝ ընդգծելով, որ «թույլտվությունը պետք է արգելվի»:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ռուսաստանը անցյալ տարի աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը ամուսնալուծությունների մակարդակով՝ յուրաքանչյուր տասը ամուսնության դիմաց մոտ ութ ամուսնալուծություն:

Սկսած 2025 թվականից՝ Ռուսաստանում ամուսնալուծության վճարը կաճի 650-ից մինչև 5000 ռուբլի:

Համաձայն սոցհարցման՝ ռուսների մեկ երրորդը (33%) ամուսնալուծության պատճառներ են նշում աղքատությունը և ընտանիքը պահելու անկարողությունը, 15%-ը՝ փոխըմբռնման բացակայությունը, իսկ ևս 14%-ը՝ անհավատարմությունը և խանդը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով