Ռուսական NOVATEK ընկերությունը օգոստոսից ի վեր 30-40%-ով իջեցրել է հեղուկացված բնական գազի (LNG) գինը՝ ձգտելով խրախուսել չինական կողմին Arctic LNG 2 նախագծից վառելիքի գնումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ Arctic LNG 2 նախագիծը ենթակա է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների, մինչդեռ Կանադան և Մեծ Բրիտանիան նույնպես նմանատիպ սահմանափակումներ են սահմանել:
Գործարքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Arctic LNG 2-ից գազի առաջին բեռը վաճառվել է 2025 թվականի օգոստոսին՝ ասիական շուկայի համար LNG-ի չափանիշային գնի (մոտ 11 դոլար մեկ միլիոն BTU) դիմաց 3-4 դոլար զեղչով:
Բեռի ստացողը այն ստացել է օգոստոսի 28-ին:
Մեկ այլ աղբյուր նշել է, որ հետագա մատակարարումները՝ օգոստոսի 14-ից ի վեր իրենց տվյալներով, ընդհանուր առմամբ մոտ 30-40% զեղչերով, նույնպես գնվել են չինացի գնորդների կողմից:
Արդյունքում, այս առաքումների արժեքը կազմել է 28-32 միլիոն դոլար, ինչը զգալիորեն ցածր է շուկայական գնից, որը կազմում է ավելի քան 44 միլիոն դոլար։
Reutersվ-ը նշում է, որ իրենց չի հաջողվել նույնականացնել NOVATEK-ից գազ գնած չինական ընկերությունների անունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում