«Տեբոյլը», որը Ֆինլանդիայում ռուսական գազային հսկա «Լուկօյլի» դուստր ձեռնարկությունն է, հայտարարել է իր գործունեության փուլային փակման մասին։
Ընկերության մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ։
«Տեբոյլի» բենզալցակայանները կփակվեն աստիճանաբար, քանի որ նրանց վառելիքի պաշարները կվաճառվեն, ընդգծվում է հաղորդագրության մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների, վառելիքի դիմաց կանխիկ վճարումները դադարեցվել են հոկտեմբերի վերջին։
«Տեբոյլը» Ֆինլանդիայում գործում է 1934 թվականից, իսկ 2005 թվականին «Լուկօյլը» ամբողջությամբ ձեռք բերեց ընկերությունը։
Որոշումը կայացվել է հոկտեմբերին մայր ընկերության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների «Գունվոր» առևտրային ընկերությանը վաճառքի ձախողման հետևանքով (գործարքը կասեցվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից)։
«Տեբոյլը» Ֆինլանդիայի ամենամեծ բենզալցակայանների ցանցերից մեկն է (մոտավորապես 200 կայան)։ Այն հիմնադրվել է 1934 թվականին։
2005 թվականին «Լուկօյլը» դարձավ ընկերության սեփականատերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում