Ադրբեջանը անհանգստացած է Հայաստանում արհեստական բանականության զարգացման տեմպերից

1 Min Read

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ NVIDIA-ն Հայաստանը վերածում է արհեստական ​​բանականության կենտրոնի, մինչդեռ Ադրբեջանում այս ոլորտի  զարգացումը բավականին հապաղում է։

-Չնայած Ադրբեջանում արհեստական ​​բանականության ոլորտի որոշակի վերածննդին, զարգացումը մնում է սահմանափակ՝ ուշացումներով և պետական ​​​​մարմինների և ընկերությունների միջև համակարգման բացակայությամբ,- հայտարարել է Ադրբեջանի ինտերնետային ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։

Այս ֆոնին, նա նշել է, որ Հայաստանը արագ առաջընթաց է գրանցում NVIDIA-ի հետ լայնածավալ գործընկերության շնորհիվ։

Գյունդուզը ընդգծել է, որ NVIDIA-ն Հայաստանում արհեստական ​​​​բանականության զարգացման մեջ ներդնում է 1.5 միլիարդ դոլար, այլ ոչ թե 500 միլիոն դոլար։

Նախագծի համաձայն՝ 2026 թվականին երկրում կկառուցվի Blackwell GPU-ներով և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ արհեստական ​​​​բանականության կենտրոն։

Ադրբեջանցի մասնագետի խոսքով՝ նախագծի նպատակն է Հայաստանը վերածել առաջատար արհեստական ​​​​բանականության կենտրոնի, ամրապնդել նորարարական էկոհամակարգը, վերակենդանացնել տնտեսությունը և հիմք ստեղծել համաշխարհային շուկա մուտք գործելու համար։

Նա կարծում է, որ նախագծի հաջող իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային մրցակցության մեջ։

Նրա կարծիքով, NVIDIA-ի հետ անմիջական համագործակցությունը կարող է ամրապնդել երկրի տնտեսական հնարավորությունները և այն ավելի գրավիչ դարձնել ներդրողների, ստարտափների, գլոբալ ՏՏ ընկերությունների և առաջատար համալսարանների համար:

Գյունդուզը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել Ադրբեջանի համար։

Ադրբեջանցի մասնագետի պնդմամբ՝ Ադրբեջանում այս ոլորտը հետ է մնում, դրան ուղղվում են  սահմանափակ ռեսուրսներ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով