Bentley-ն ներկայացրել է Continental GT-ի հատուկ Supersports փոփոխությունը, որը զգալիորեն տարբերվում է սովորական մոդելից իր ավելի ագրեսիվ արտաքինով։ Նորույթը ստացել է 22-դյույմանոց կռած անիվային դիսկեր, ստեղծված Manthey Racing-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև ամբողջական աերոդինամիկ փաթեթ։ Առջևի վանդակաճաղում նկարված «8» թիվը ակնարկում է շարժիչի ութ գլանների մասին։
Շարժիչ և դինամիկա
Supersports-ը համալրված է 4.0 լիտր V8 երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է
-
657 ձ. ուժ,
-
800 Նմ պտտող մոմենտ։
Սա 116 ձ. ուժով պակաս է Continental GT Speed հիբրիդային մոդելից։
Արագագործական ցուցանիշները տպավորիչ են․
-
0–100 կմ/ժ՝ 3.7 վայրկյանում,
-
առավելագույն արագություն՝ 310 կմ/ժ։
Հետաքրքիր է, որ Supersports-ը ունի է հետևի քարշակ, մինչդեռ Continental GT-ի բոլոր մյուս տարբերակները չունեին:
Փոխանցման տուփը՝ 8-աստիճան ZF երկկապոց ավտոմատ։
Հանվել են մի շարք տարրեր՝
-
լրացուցիչ էլեկտրոնիկա,
-
ձայնամեկուսացման համակարգերը
-
ինչպես նաև մեքենայի առաստաղի ածուխաթելային (carbon) հատվածը
Արդյունքում Supersports-ը դարձել է Bentley-ի վերջին 85 տարվա ամենաթեթև մոդելը։
Սրահը՝ մաքսիմալ սպորտային
Ունի․
-
սպորտային նստատեղեր,
-
ածուխաթելային դեկոր,
-
լիովին բացակայում է հետևի նստատեղը։
Դրա փոխարեն տեղադրված է ամրապնդող պատ, որը բարձրացնում է кузов-ի կոշտությունը։






