Ըստ հաղորդագրության՝ կասեցման հիմքը տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:
Այսպես՝
սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ, որոշ հատվածներում առկա են եղել քերծվածքներ ու ճաքեր, ինչը բացառել է հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը.
առաստաղը եղել է մրոտ, ոչ նորոգ, նկատվել են կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։Վերահսկողը սահմանել է խախտումները շտկելու վերջնաժամկետ:

