Կալինինգրադի մարզում բացահայտվել է մոտ 300 սարքավորումից բաղկացած մայնինգ-ֆերմա, հայտնում է «Россети»-ի մամուլի ծառայությունը։ Գվարդեյսկի շրջանի մի ձեռնարկատեր մայնինգի սարքավորումները միացրել էր էլեկտրացանցին՝ շրջանցելով հաշվիչը։ Էներգամատակարար ընկերության նախնական գնահատմամբ՝ ֆերման հափշտակել է շուրջ 56 մլն ռուբլու էլեկտրաէներգիա։
Ընկերությունը դիմում է ներկայացրել ոստիկանություն, մայնինգի սարքավորումները առգրավվել են։ Օրախախտին տրվել է հնարավորություն վնասի փոխհատուցումը կատարել դատական կարգից դուրս։
Հանցագործությունը բացահայտվել է սպառման մոնիթորինգի համակարգի միջոցով։ «Россети»-ն զգուշացնում է, որ շարունակվում է անօրինական մայնինգով զբաղվողների էլեկտրասպառման տվյալների մշտադիտարկումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում