Hi-Tech Mail-ի տվյալներով՝ ավիաընկերությունը նախատեսում է ստանալ առաջին Boeing 777-9 ինքնաթիռները 2027 թվականի երկրորդ եռամսյակում և դրանց համար կվճարի առնվազն 38 միլիարդ դոլար։
Գործարքի մասին հայտարարվել է Dubai Airshow միջազգային ավիացիոն ցուցահանդեսի առաջին օրը, ինչը լուրջ աջակցություն է համարվել ամերիկյան արտադրող Boeing-ի համար՝ 777X մոդելի հերթական մատակարարման ժամկետների տեղափոխման պայմաններում։ Պայմանագրում ներառված են նաև GE Aerospace-ի արտադրած 130 GE9X շարժիչներ։
Emirates Airline Group-ի նախագահ և գլխավոր տնօրեն շեյխ Ահմեդ բին Սաիդ Ալ Մաքթումը նշել է․
«Սա ամերիկյան ավիատիեզերական արդյունաբերության հանդեպ մեծածավալ երկարաժամկետ պարտավորություն է, որը կապահովի հարյուր հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր ԱՄՆ-ում ծրագրերի ամբողջ գործող ժամանակահատվածում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
