Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովից բանկը պահանջում է 12 միլիոն ռուբլի և երեք տարվա ընթացքում ֆինանսական պարտքի ուշացման դիմաց կուտակված տոկոսները։ Ըստ ներկայացուցչի, Կիրկորովը փորձել է փակել պարտքը՝ ելույթ ունենալով բանկիրների կորպորատիվ միջոցառմանը։
Նրա խոսքերով՝ Կիրկորովն ունեցել է պայմանավորվածություն Մոսկովյան վարկային բանկի (МКБ) նախկին ղեկավարության հետ․ երգիչը պետք է հանդես գար 2022-ի Նոր տարվա կորպորատիվում, իսկ դրա դիմաց բանկը հրաժարվելու էր 12 միլիոն ռուբլու պարտք պահանջելուց։
2020 թվականին Ֆիլիպ Բեդրոսովիչը վերցրել էր վարկ, սակայն ամբողջությամբ մարել չի հաջողվել։ Հետագայում, նրա համաձայնությամբ, բանկը պարտքի գանձման իրավունքը փոխանցել է «Социум трейд» ԱՁ-ին։
Այժմ երգչին սպասվում է փակ դատական գործընթաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում