Վերջերս IDBank-ը գրանցեց իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ թույլատրվեց Բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար այս թույլտվությունը ռազմավարական կարևորություն ունի․ այն բանկի ֆիզիկական ներկայությունն է ապահովելու ԱՄՆ շուկայում, մասնավորապես՝ հայաշատ Գլենդելում և հնարավորություն է տալու ներկա և պոտենցիալ հաճախորդներին ծանոթանալ բանկի բոլոր ծառայություններին․
«IDBank-ի ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ում մեծ քայլ առաջ է և մեզ ավելի մոտ է դարձնում մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, վստահ ենք` կնպաստի նաև բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը մեր երկրում և համագործակցության նոր ուղիներ կբացի Բանկի և մեր հաճախորդների համար», — ասաց Մհեր Աբրահամյանը։
Գլենդելի ներկայացուցչական գրասենյակն իրականացնելու է խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ՝ նպատակ ունենալով պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել իր հաճախորդների հետ կապը։
IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ սա հայաստանյան բանկային համակարգի համար նշանակալի իրադարձություն է․
«IDBank-ը ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնում է իր գործունեության մեջ, այլ նաև կապ է հաստատում միջազգային շուկաների հետ և ստեղծում հետագա համագործակցության ամուր հիմքեր։ Բանկի ներկայացուցչությունը կլինի այն կապող օղակը, որի շնորհիվ կամրապնդվի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների և Հայաստանի միջև կապը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ»,- ասել է Լիդա Սաֆարյանը։
Այսպիսով, IDBank-ը հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի ընդլայնվում է նաև արտերկրում և Բանկի ԱՄՆ ներկայացուցչությունը շուտով դռները կբացի մեր հայրենակիցների համար, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի` միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
