Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:
«Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ․ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը»,- նշվում է հաղորդագրությունում:
