Աշխարհի ամենավատ զբոսաշրջային ուղղությունները

2 Min Read

«Stasher» ընկերությունը ներկայացրել է աշխարհի 10 ամենավատ զբոսաշրջային ուղղությունները։ Ամենավատ ուղղությունների ցանկը կազմվել է Google– մեկնաբանությունների և TikTok-ի հավանումների վերլուծությունների հիման վրա։

Զբոսաշրջիկներին ամենաշատ հիասթափեցնող ուղղությունների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղին, որը հայտնի է իր աստղազարդ մայթերով։ Նշվում է, որ այն շատ մարդաշատ է, անվտանգային խնդիրներ կան և հաճելի մթնոլորտ չի տիրում այնտեղ։

Երկրորդ տեղում Մեռյալ ծովն է, որը գտնվում է Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի միջև։ Այդ լիճը հայտնի է իր բարձր աղիությամբ։ Այն այցելուների կողմից ցածր գնահատականներ է ստացել բարձր գների և շրջակա միջավայրի քայքայման պատճառով։

Երրորդ տեղում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի խորհրդանշական վայրերից մեկն է՝ «Փակ շուկան» (Քափալըչարշը)։ Նշվում է, որ ամբոխի մեծ հոսքը, զբոսաշրջիկների համար սահմանված բարձր գները և շուկայի բարդ կառուցվածքը դժվարություն ու անհարմարություն են ստեղծում զբոսաշրջիկների համար։

Չորրորդ տեղում Չինական մեծ պատն է, հինգերորդ տեղում Հոնկոնգում գտնվող Վիկտորիա նավահանգիստն է։ Վեցերորդ տեղում Ավստրալիայում գտնվող MONA թանգարանն է։ Ժամանակակից արվեստի արտասովոր գործեր պարունակող թանգարանը որոշ այցելուների համար համարվում է «չափազանց փորձարարական»։

Յոթերորդ տեղում Անգլիայում տեղակայված Սթոունհենջ հուշարձանն է, որին չի կարելի մոտենալ։ Նշվում է, որ այնտեղ միշտ մարդաշատ է ու հնարավորություն չի լինում լիարժեք տեսնել արձանը։

Ութերորդ տեղում Փրանսիայի Դիսնեյլենդն է, որտեղ գները շատ բարձր են, իսկ հերթերը չափազանց երկար։ Իններորդ տեղում Աֆրիկայի ամենաբարձր լեռն է՝ Կիլիմանջարոն, որը շատ դժվար է բարձրանալ։

Տասնյակը եզրափակում է Պերույում գտնվող Մաչու Պիկչու հնագույն քաղաքը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով