Հետպատերազմյան աշխարհում կարծես երկրները պատրաստվեն գլոբալ աղետի՝ հսկայական պահանջարկ ձևավորելով ոսկու նկատմամբ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ոսկու նկատմամբ համաշխարհային պահանջարկը կազմել է 2,042 տոննա։ Ընդ որում՝ ոսկու ձուլակտորների և մետաղադրամների նկատմամբ պահանջարկը կազմել է 947 տոննա, իսկ ոսկյա զարդեղենի նկատմամբ պահանջարկը՝ 1,047 տոննա։
Ոսկու նկատմամբ մեծ պահանջարկ ունեցող թոփ 7 երկրները բերված են ստորև․
Առաջին հորիզոնականում է Չինաստանը, որը ձեռք է բերել 591 տոննա ոսկի՝ 313 տոննա ձուլակտորների և մետաղադրամի և 278 տոննա` զարդեղենի տեսքով։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որի ոսկու պահանջարկը կազմել է 462 տոննա՝ 184 տոննա ձուլակտորների և մետաղադրամների, և 278 տոննա զարդեղենի տեսքով։
Երրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն՝ 109 տոննա ցուցանիշով։ ԱՄՆ-ի պարագայում ձեռք են բերվել ձուլակտորներ և մետաղադրամներ 32 տոննա և զարդեղեն՝ 77 տոննա ծավալներով։
Ցուցակը եզրափակում է Սաուդյան Արաբիան, որի ոսկու պահանջարկը կազմել է 48 տոննա՝ 12 տոննա ձուլակտորների ու մետաղադրամների և 36 տոննա զարդեղենի տեսքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում