Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական

1 Min Read

Ամիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլև օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։

2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ և բանկն իր գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը.

  • Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչև 100,000-ի,
  • Ընդհանուր տրաֆիկը՝ մինչև 200,000 այցելության ամսական։

Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից մեկը՝ թե´ բանկային ծառայությունների մասին տեղեկատվության, թե´ նորությունների և թափուր հաստիքների որոնման համար։

Ամենաշատ այցելված էջերն են՝

  1. Գլխավոր էջը՝ որտեղից սկսվում է ամեն ինչ։
  2. «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժինը, որտեղ առկա են բոլոր մասնաճյուղերի հասցեները, աշխատանքային ժամերը։
  3. «Նորություններ» բաժինը՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել 5% քեշբեքի մասին հրապարակումը։ Առաջարկի մանրամասները այստեղ։

Բացի դրանից, հաճախ օգտագործվում է Live Chat ֆունկցիան, ինչպես նաև հետադարձ կապի համար նախատեսված «Թողնել կարծիք» հատվածը։

Ամիօ բանկի թիմը ակտիվորեն աշխատում է կայքի կատարելագործման վրա, որպեսզի այն դառնա ավելի արագ, պարզ և տեղեկատվությամբ հարուստ հարթակ՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների համար լիարժեք և վստահելի տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով