Ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրող Tesla-ն պահանջում է, որ իր մատակարարները ԱՄՆ-ում մեքենաներ արտադրելիս հրաժարվեն չինական բաղադրիչներից։
Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ընկերությունը ցանկանում է առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ անցնել Չինաստանից դուրս արտադրվող մասերի։
«Tesla-ն պահանջում է, որ իր մատակարարները ԱՄՆ-ում իր մեքենաները արտադրելիս հրաժարվեն չինական արտադրության բաղադրիչներից, ինչը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև խորացող աշխարհաքաղաքական լարվածության հետևանքների վերջին օրինակն է… Tesla-ն նպատակ ունի առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ամբողջությամբ անցնել Չինաստանից դուրս արտադրվող բաղադրիչների», — նշվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Tesla-ն այս տարվա սկզբին որոշել է դադարեցնել ԱՄՆ-ում արտադրվող իր մեքենաների համար չինական մատակարարների հետ համագործակցությունը։
Tesla-ն և նրա մատակարարները արդեն փոխարինել են չինական արտադրության որոշ բաղադրիչներ այլ երկրներում արտադրված մասերով։
Նշվում է, որ ընկերությունը արագացրել է չինական բաղադրիչները վերացնելու իր ծրագրերը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանեց չինական ներմուծման վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
