ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է Չինաստանի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի վերջնական կնքումը մինչև ամսվա վերջ։
«Մենք դեռ վերջնականապես չենք կնքել համաձայնագիրը, բայց ակնկալում ենք դա անել մինչև Շնորհակալության օրը (այս տարի՝ նոյեմբերի 27-ին)», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Բեսենթը վստահություն է հայտնել, որ Պեկինը կկատարի ապագա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
«Եթե նրանք դա չանեն, մենք մեծ լծակներ ունենք», — հավելել է նախարարը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Չինաստանը քննարկում է «ստուգված վերջնական օգտագործողի» համակարգի ներդրումը, որը կարող է սահմանափակել հազվագյուտ մետաղների և մի շարք այլ նյութերի մատակարարումը Պենտագոնի հետ կապված ընկերություններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում