Վրաստանի կառավարությունը կլուծարի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել էր 2022 թվականին՝ Եվրամիության առաջարկությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Նախաձեռնության համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն կլուծարվի 2026 թվականի մարտի 2-ից, և դրա գործառույթներն ամբողջությամբ կփոխանցվեն Պետական աուդիտի ծառայությանը», — ճեպազրույցի ժամանակ ասել է Պապուաշվիլին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
