Սաուդյան Արաբիան Սիրիա է հասցրել նավթի առաջին բեռը, որը տրամադրվել է Արաբական Հանրապետության էներգետիկ ոլորտին աջակցելու համար նախապես համաձայնեցված օգնության փաթեթի շրջանակներում, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Նոյեմբերի 16-ին Բանիաս նավահանգիստ է ժամանել 650,000 բարել նավթ տեղափոխող տանկեր։ Ըստ որոշ տեղեկությունների, այս բեռը առաջինն էր 1.65 միլիոն բարել դրամաշնորհի շրջանակներում։
Սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սիրիայի էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր են ստորագրել սիրիական նավթավերամշակման գործարանների արդյունավետության և կայունության բարելավմանն ուղղված դրամաշնորհի վերաբերյալ։
Հուլիսի վերջին Ռիադը և Դամասկոսը ստորագրել են էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների միջև ընդլայնված համագործակցություն նավթի և գազի, նավթաքիմիական, էլեկտրաէներգետիկ և վերականգնվող էներգիայի ոլորտներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում