Իր զեկույցում Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման ընդհանուր կարիքները գնահատել է 135.7 միլիարդ եվրո 2026-2027 թվականների համար՝ ենթադրելով, որ Ռուսաստանի հետ պատերազմն կավարտվի 2026 թվականին։
Կանխատեսումների համաձայն՝ Ուկրաինան կբախվի ֆինանսավորման պակասորդի, որը չի կարող ծածկվել առանց նոր ֆինանսավորում ներգրավելու։
Մասնավորապես, մակրոֆինանսական կարիքների համար անհրաժեշտ կլինի 52.3 միլիարդ եվրո, իսկ ռազմական կարիքների համար՝ 83.4 միլիարդ եվրո։
Հետևաբար, Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին միջոցներ ձեռնարկել այդ կարիքները բավարարելու համար՝ լրացուցիչ ֆինանսական գործիքների միջոցով, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների հնարավոր օգտագործումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում