ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերությունը՝ Chevron-ը, քննարկում է «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվները գնելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ հինգ աղբյուրների։
Հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Լուկօյլի»և «Ռոսնեֆթի»և նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Գերատեսչությունը թույլատրել է«Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների հետ կապված գործարքները մինչև դեկտեմբերի 13-ը։
Նոյեմբերի 14-ին«Լուկօյլը» հայտարարել է պոտենցիալ գնորդների, այդ թվում՝ Carlyle ամերիկյան ներդրումային հիմնադրամի հետ բանակցություններ վարելու մասին։
Ռումինիայի և Ղազախստանի ընկերությունները նույնպես հետաքրքրություն են հայտնել «Լուկօյլի» ակտիվները գնելու հարցում։
Շվեյցարական Gunvor առևտրային ընկերությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել գնել ընկերության արտասահմանյան ակտիվները, սակայն մեկ շաբաթ անց հետ է վերցրել իր առաջարկը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա չտրամադրելու պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում