Ինչ աշխատանքներ են իրականացվել Նուբարաշենի աղբավայրում

1 Min Read

Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ.  տարածքում առաձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա հարթակ է կառուցվել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքը և աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Իրականացվել են նաև արգելափակոցների տեղադրման աշխատանքներ. ներկայումս տարածքում մշտական վերահսկողություն է, և բացառվում է կողմնակի անձանց մուտքը տարածք։

«Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են 29 հենասյուներ՝ իրենց լուսատուներով, և տարածքը ներկայումս լուսավորված է։ Ընթանում են տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքներ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով