2025թ. Երևանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածք: 2024թ. ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն հարմարավետ պայմաններ են ապահովվել ևս շուրջ 130 բակերում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա աշխատանքները:
«Տասնյակ այս բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումը իրականում մեր ծրագրերի ամենակարևոր բաղադրիչն են, որով մենք վերակենդանացնում ենք մեր բակերում եղած միջավայրը, որոշ դեպքերում նաև զրոյից ձևավորում այդ միջավայրը: Այս ծրագրերով մենք երեխաների համար ստեղծում ենք հնարավորություն՝ ունենալու իրենց խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը, առհասարակ մարդկանց հանգստի համար կառուցում ենք հարմարավետ, բարեկարգ ու հասանելի հատվածներ:
Այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են: 2022թ.-ից սկսած մոտավորապես մենք այս տեմպերով ենք իրականացրել աշխատանքները, սա նշանակում է, որ Երևանում հարյուրավոր բակեր են վերակառուցվում, և այս բակերը, վստահորեն, իրենց հետքը թողնելու են մեր բակային միջավայրի ու, հույս ունենք, որ թողնելու են նաև մեր ֆուտբոլային ապագայի վրա»,- նշել է քաղաքապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում