Եվ այսպես, ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69 866 է:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31 535:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 132 է, Անճշտությունների գումարային չափը՝ 23:
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք — 10 051
2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն — 295
3․ «Հանրապետություն» կուսակցություն — 1 241
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն — 1 692
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն — 1 177
6. «Ժառանգություն» կուսակցություն — 440
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 15 298
8. «Հայրենիք» կուսակցություն — 1 193:
Հիշեցնենք՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորում էր Արգիշտի Մեխակյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հաստատվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։