ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասան Ջիմ Քերիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Տեղեկությունը հայտնվել է նախարարության կայքում։
«Ի պատասխան վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակարգի շարունակական պրակտիկայի՝ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի ղեկավարության, քաղաքական գործիչների և խորհրդարանականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների, մշակութային գործիչների, ինչպես նաև բոլոր նրանց, ում կանադական ռուսաֆոբ իշխանությունները համարում են անընդունելի, փոխադարձության սկզբունքով Կանադայի 100 քաղաքացու մուտքը ՌԴ արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քերիից բացի ցուցակում են հայտնվել նաև մշակութային այլ գարծիչներ՝ գրող և կինոռեժիսոր Դեյվիդ Բեզմոզգիսը, դերասանուհի Քեթրին Վիննիկը, գրողներ Մարգարետ Էթվուդը և Մարիա Ռևան։
Հիշեցնենք, ապրիլին 60-ամյա Ջիմ Քերին հայտարարել էր, որ կթողնի դերասանական կարիերան։ «Ես հեռանում եմ։ Ամենայն հավանականությամբ, այո»,- ասել էր Քերին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ր խաղալ երգչուհի Դոլլի Պարթոնի կենսագրականում։ Դերասանը շեշտել է, որ կարող է հրաժարվել կինոթատրոնից հեռանալու իր ծրագրերից, «եթե հրեշտակները բերեն ոսկե թանաքով գրված ինչ-որ սցենար, որը շատ կարևոր կլինի մարդկանց համար»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում