Գործադիրը հաստատել է Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը:
Ըստ այդմ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը ոչ միայն նոր մշակված որոշման մեջ, այլ նաև 7 այլ որոշումներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում