Հայաստանում անշարժ գույքն էժանանում է, պետական պարտքն՝ ավելանում․ Շաբաթը՝ թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

ՀՀ-ում հանցագործություններն աճել են երկնիշ թվով։ 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ  ավելանալով 11%-ով և կազմելով 31,473 միավոր։ Ընդ որում՝ ծանր հանցագործությունների թիվը կազմել է 4,302 միավոր՝ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12․6%-ով։

Աճում է նաև պետական պարտքը։ 2025թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ այն 14․2 մլրդ դոլար է: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 591,405.9 մլն դրամով կամ 12.2%-ով։

Փոխարենը գնանկում է նկատվում երևանյան անշարժ գույքի ոլորտում։ 2025թ. սեպտեմբերի դրությամբ՝ բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում կազմել է 900,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.9% անկում։ Արաբկիրում 1 քմ- 630,000 դրամ`1.2% գնանկում, Դավթաշենում՝ 1 քմ՝- 472,100 դրամ՝ 2% գնանկում։

Հիմա գնաճի մասին։ 2025թ․ հոկտեմբերին 2024թ․ հոկտեմբերի  համեմատ գնաճը հաստատվել է 3․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3%  մակարդակում։ 2025թ․ հոկտեմբերին 2024թ․ հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի  գների աճը կազմել է 5․7%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0․7%: 2025թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 4․7%, Վանաձորում՝ 4․4%, և Իջևանում՝ 4%։

Եվ վերջում, Արժույթի միջազգային հիմնադրամն է ներկայացրել մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Հայաստանում այն կազմում է 8970 դոլար։ Թուրքիայում այդ ցուցանիշը  18,200 դոլար է, Վրաստանում՝  10,130 դոլար, Ադրբեջանում՝ 7370 դոլար, իսկ Իրանում 4070 դոլար։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով