Լոնդոնը Եվրոպայի խոշորագույն ֆոնդային շուկայի տիտղոսը զիջում է Փարիզին

1 Min Read

Մեծ Բրիտանիան զիջել է Եվրոպայի ամենամեծ ֆոնդային շուկայի տիտղոսը Ֆրանսիային, քանի որ տնտեսական աճի մտահոգությունները բացասաբար են ազդում բրիտանական բաժնետոմսերի վրա, մինչդեռ Չինաստանի արգելափակումների մեղմացումը խթանում է ֆրանսիական բաժնետոմսերը:

Բրիտանական և ֆրանսիական ֆոնդային շուկաների միջև շուկայական արժեքի տարբերությունը սկսել էր կրճատվել  մոտ 1,5 տրիլիոն դոլարով  դեռ այն բանից հետո, երբ բրիտանացիները 2016թ-ին քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու օգտին:

Բրիտանական բաժնետոմսերն այժմ արժեն մոտ 2,821 տրիլիոն դոլար,  ֆրանսիական բաժնետոմսերը՝  2,823 տրիլիոն դոլար:

Ֆրանսիական ֆոնդային շուկայում գերակշռում են հզոր շքեղ ընկերությունները, այդ թվում՝ Louis Vuitton-ը՝ LVMH-ի սեփականատերը, որի արժեքը մոտ 360 միլիարդ դոլար է և շուկայական արժեքով այն Եվրոպայի ամենամեծ ընկերությունն է ։

Կիսվեք այս հոդվածով