2025թ․ հոկտեմբերին 2024թ․ հոկտեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 3․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3% մակարդակում։ Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Սպառողական գների ինդեքսները, ըստ սպառման ապրանքախմբերի և ծառայությունների, արձանագրել են հետևյալ արդյունքները․
2025թ․ հոկտեմբերին 2024թ․ հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գների աճը կազմել է 5․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%:
Ոչ պարենային ապրանքների գների աճը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 0․9%, իսկ 2025թ․ սեպտեմբերի համեմատ՝ 0․4%։
Եվ, վերջապես, ծառայությունների գների աճը 2025թ․ հոկտեմբերին 2024թ․ հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2․9%, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտված անկումը` 0․3% մակարդակում։
Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2025թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 4․7%, Վանաձորում՝ 4․4%, և Իջևանում՝ 4%։
2025թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Եղեգնաձորում և Գյումրիում՝ 0․6%, իսկ Իջևանում ՝ 0․5%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում