Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ

2 Min Read

Իդրամ ընկերությունը հայտարարում է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկ Tencent-ի TenPay Global և WeChat Pay վճարային հարթակների հետ։ Այս պայմանավորվածությունը հաստատվել է օրերս Սինգապուրում ընթացող աշխարհի խոշորագույն ֆինտեխ ֆորումի՝ Fintech Festival 2025-ի ընթացքում։

TenPay Global-ը, հանդիսանալով Tencent-ի անդրսահմանային վճարային հարթակը, ընդլայնում է միջազգային դրամապանակների և ֆինանսական հարթակների հետ համագործակցությունը։

Այս շրջանակում TenPay Global-ի 20 ռազմավարական գործընկերների, այդ թվում DBS PayLah!-ի (Սինգապուր), GrabPay-ի (Արևելյան Ասիա), PayPal-ի, Venmo-ի (ԱՄՆ) և իհարկե Իդրամի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան վճարումներ կատարել Չինաստանում WeChat Pay-ի վաճառակետերի ցանցում՝ իրենց հավելվածներով սքանավորելով վաճառակետում տեղադրված QR կոդը կամ ներկայացնելով իրենց հավելվածի QR կոդը։ Այս մասին հաղորդել է նաև PRNewswire գործակալությունը։

Իդրամից տեղեկացնում են, որ այս համագործակցության արդյունքում WeChat Pay-ի օգտատերերը նույնպես կկարողանան Հայաստանում վճարումներ կատարել ավելի քան 25.000 վաճառակետերում՝                իրենց հավելվածով սքանավորելով Իդրամի QR-կոդը։

Համագործակցությունը կնպաստի ոչ միայն միջազգային զբոսաշրջիկների և բիզնես այցելուների հարմարավետությանը, այլ նաև կարևոր քայլ կլինի Հայաստանի ֆինանսական տեխնոլոգիաների համաշխարհային ինտեգրման ճանապարհին։

Նոր համագործակցությունը WeChat Pay-ի հետ ևս մեկ անգամ հաստատում է Իդրամի առաջատար դիրքը՝ որպես նորարարական լուծումներ մշակող և Հայաստանի ֆինտեխ ոլորտը միջազգային հարթակում ներկայացնող ընկերության։ Սա կարևոր քայլ է գլոբալ կապերի ամրապնդման և սահմաններից դուրս համագործակցության խթանման ուղղությամբ։

Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով