Միացյալ Նահանգները փաստացի հասել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իր սահմանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։
«Գործնականում ոչինչ չի մնացել, որի դեմ կարող ենք պատժամիջոցներ կիրառել։ Մենք հարվածել ենք նրանց խոշորագույն նավթային ընկերություններին. դա այն է, ինչ բոլորը պահանջում էին», — ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ նոր սահմանափակումներ սահմանելու փոխարեն ԱՄՆ-ն կկենտրոնանա գործող պատժամիջոցների կիրառման վրա, մասնավորապես՝ պայքարելով ստվերային նավատորմի դեմ, որն Մոսկվան օգտագործում է նավթային սահմանափակումները շրջանցելու համար։
Ռուբիոյի խոսքով՝ սա կլինի պատժամիջոցների կոալիցիայի ապագա աշխատանքի հիմնական ոլորտը, և եվրոպացի գործընկերները պետք է ավելի ակտիվ դեր խաղան։
Գնահատելով Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորության վերաբերյալ՝ պետքարտուղարը ընդգծել է, որ կարելի է դատել միայն գործողություններով։
Ռուբիոն նաև մեկնաբանեց Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածների նոր ալիքը, որոնք, նրա կարծիքով, ուղղված են էլեկտրաէներգետիկ ցանցի ոչնչացմանը և բնակչության բարոյալքմանը։
Պետքարտուղարը հաստատեց, որ Միացյալ Նահանգները շարունակական քննարկումներ է վարում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ էներգահամակարգի կայունացմանը օժանդակելու վերաբերյալ, որը տարեցտարի վատթարանում է։
Պետքարտուղարի խոսքով՝ սա ներառում է ինչպես մասնագիտացված սարքավորումների, այնպես էլ կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար ՀՕՊ համակարգերի փոխանցումը։
«Եթե այս սարքավորումները ոչնչացվեն տեղադրումից մեկ շաբաթ անց, դա մնում է խնդիր։ Եվ դա այդպես է եղել վերջին երկու-երեք տարիների ընթացքում», — հավելել էՌուբիոն։
Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի նախագահությունից ի վեր առաջին անգամ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ։ Նավթային հսկաներ «Լուկոյլը» և «Ռոսնեֆտը» թիրախ դարձան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում