Աշխարհի տարբեր անկյուններում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը (Wealth Inequality) շարունակում է մնալ գլոբալ խնդիր, որի լուծման համար իրականացվող քայլերը, մեղմ ասած, բավարար չեն։ Կան նաև այնպիսի հարուստ երկրներ, որտեղ բնակչության շոշափելի հատվածն ապրում է սուղ պայմաններում, իսկ վերնախավի ավելի նեղ շրջանակը վայելում է երկրի հարստության բոլոր հնարավորությունները։
Եկամուտների անհավասարաչափ բաշխվածության աստիճանը հասկանալու համար ուսումնասիրենք Ջինիի գործակիցը․
Նկատենք, որ որքան այս գործակիցը մոտ է զրոյին, այնքան եկամուտների բաշխվածությունը հասարակության տարբեր շերտերի միջև ավելի հավասարաչափ է։ Ճիշտ է նաև հակառակը։
Հաշվարկները ցույց են տալիս, որ հարստության բաշխվածությունը խիստ անվասարաչափ է Ռուսաստանում և Բրազիլիայում, որտեղ 2024թ․ Ջինիի գործակիցը հաստատվել է 0․82 մակարդակում։
Եկամուտների խիստ անհավասարաչափ բաշխվածություն է դիտվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄԷ-ն և ՀԱՀ-ում` 0․81 արդյունքով։
Եկամուտների բաշխվածության անհավասարության բարձր մակարդակով երրորդ տեղում է Սաուդյան Արաբիան` Ջինիի գործակիցը`0․78։
Այս առումով ամենալավ պատկերը Սլովակիայում է, որտեղ Ջինիի գործակիցը կազմել է 0․38։ Եկամուտների անհավասար բաշխվածության նվազագույն ցուցանիշներ են գրանցվել Բելգիայում և Քաթարում, որտեղ Ջինիի գործակիցը կազմել է 0․47։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում