ՀՀ-ում ծանր հանցագործությունների թվաքանակն աճել է երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Վերջին ամիսների տվյալները վկայում են, որ երկրում հանցագործությունների թվաքանակի նկատելի աճ կա։ Դիտարկենք արձանագրված դինամիկան` ըստ մարզերի.

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 11%-ով՝ կազմելով 31,473 միավոր։ Ընդ որում՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6․6%-ով՝ կազմելով 14,729 միավոր։

Միջին ծանրության հանցագործությունների թվաքանակն աճել է 18․4%-ով՝ կազմելով 10,897 միավոր։

Ծանր հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին կազմել է 4,302 միավոր՝ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12․6%-ով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը կազմել է 1,545 միավոր՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 8․4%-ով։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Երևանում հանցագործությունների թվաքանակը 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 25%-ով՝ կազմելով 15,440 միավոր։

Մարզերում, 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ աճը՝ մոտ 23%-ով, դիտվել է Արագածոտնի մարզում`1,221 միավոր։

Իսկ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ անկումը՝ մոտ 20%-ով, դիտվել է Սյունիքի մարզում` 1,017 միավոր։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով