«Լուկօյլին» պատկանող Petrotel նավթավերամշակման գործարանը կարող է սահմանափակ ժամանակով հայտնվել կառավարության վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը մամուլի ասուլիսում։
«Կա տարբերակ, որը, սակայն, պահանջում է հատուկ կարգավորող շրջանակ, որպեսզի նավթավերամշակման գործարանը սահմանափակ ժամանակով հայտնվի Ռումինիայի պետական վերահսկողության տակ», — հայտարարել է նա։
Նախագահը պարզաբանել է, որ երկրում կա ռազմավարական նշանակության ձեռնարկությունները գնահատող հանձնաժողով։ Նա նշել է, որ Բուխարեստը հետաքրքրված է «Լուկօյլի» տեղական ակտիվները ձեռք բերելով, բայց որ անհրաժեշտ չէ շտապել այս գործընթացում։
Դանը հիշեցրել է, որ ռուսական ընկերությունը Ռումինիայում ունի նավթավերամշակման գործարան և բենզալցակայանների ցանց։
«Նավթամշակման գործարանը կարևոր է, և այն ներկայումս փակ է սպասարկման համար և կվերաբացվի մի քանի շաբաթից», — հավելել է նա։
Նա նշել է, որ «(նավթամշակման գործարանի) փակումը չի ազդել մատակարարումների վրա», բայց եթե գործարանը «այլևս չաշխատի և չմշակի նավթ», երկիրը ստիպված կլինի «ավելին ներմուծել»։
«Դա խնդիր է», — հայտարարել է Դանը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Լուկօյլը» և դրա դուստր ձեռնարկությունները ներառել էր ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթում:
Միացյալ Նահանգները «Լուկօյլին» մեկ ամիս ժամանակ էր տվել՝ «Լուկօյլի» և դրա դուստր ձեռնարկությունների հետ գործարքներն ավարտելու համար, որոնցում ընկերությունը վերահսկում է 50% կամ ավելին:
Դրանից հետո «Լուկօյլը» հայտարարեց, որ սահմանափակող միջոցառումների ներդրման կապակցությամբ մտադիր է վաճառել իր միջազգային ակտիվները:
«Լուկօյլն» ակտիվներ ունի 11 երկրում, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններ Բուլղարիայում, Ռումինիայում և Նիդեռլանդներում, բենզալցակայանների ցանց Եվրոպայում և նավթի արդյունահանման նախագծեր Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Իրաքում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում, ինչպես նաև Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում