«Անկանխիկ» երկրներ. Ո՞ր երկրներն են առաջատար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ժամանակակից տեխնոլոգիաների տարածումը թույլ տվեց առօրյա գործարքներում էականորեն կրճատել կանխիկ փողի շրջանառությունը։ Այս տենդենցն համընդհանուր է, ինչի մաաին են հաստատում աշխարհի մասշտաբով իրականացված հաշվարկները․

Մասնավորապես, ակնհայտ է` զարգացած երկրներում, որտեղ ֆինանսական ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և բնակչությունը հնարավորություն ունի դրանցից օգվելու, կանխիկ փողի շրջանառությունն էապես փոքր է։

Այսպես, կանխիկ փողի շրջանառության զգալի փոքր մասնաբաժին ունեն Ավստրալիան, Իսլանդիան, Չինաստանը, Նորվեգիան, Հրվ․ Կորեան՝ 10%:

Երկրորդ հորիզոնականում են հայտնվել Դանիան, Անգլիան և Շոտլանդիան, որտեղ առօրյա գործարքներում օգտագործվող կանխիկ փողի մասնաբաժինը կազմել է 12%։ Հաջորդիվ Շվեդիան է` 14% արդյունքով։



Հակառակ պատկերն է ոչ զարգացած, աղքատ և ֆինանսական համակարգի նկատմամբ զգալի պատժամիջոցներ ունեցող երկրներում։ Այսպես, Մյանմայում ամենօրյա գործարքներում  կանխիկ փողի օգտագործման մասնաբաժինը կազմում է 98%։ Եթովպիայում և Գամբիայում՝ 95%, իսկ Ալբանիայում՝ 90%։

Սակայն կան երկրներ, որոնք շեղվում են վերոնշյալ հիմնական միտումներից։ Օրինակ, այնպիսի անցումային տնտեսություններում, ինչպիսիք են Մեքսիկան, Հնդկաստանը և Թայլանդը, գործարքներում օգտագործվող կանխիկի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 80%, 70% և 65%։

Զարմանալիորեն այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Գերմանիան և Ճապոնիան, կանխիկի օգտագործման մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար՝ 62%, 60% և 51%։  Հավանաբար, Գերմանիայում նման իրավիճակը կապված է ոչ այնքան մեծ վստահության հետ, որը բնակչությունն ունի ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ։

Ճապոնիայում իրավիճակը պայմանավորված է խիստ ավանդույթներով։ Եվ, վերջապես, Իտալիայում կանխիկի օգտագործման նման բարձր մասնաբաժինը պայմանավորված է տնտեսությունում առկա մեծ ստվերայնությամբ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով