Վարելահողերի մասնաբաժնով առաջատար երկրները. Ո՞ր դիրքերում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

«Հաջողված» գյուղատնտեսությունը ոչ միայն լուծում է պարենային անվտանգության հետ կապված խնդիրները, այլև այդպիսով էապես նպաստում է տնտեսության զարգացմանը։ Իսկ գյուղատնտեսության զարգացման համար, բնականաբար, կարևոր է բավարար մակերեսներով վարելահողերի առկայությունը։

Այս առումով ուսումնասիրենք տարբեր երկրներում վարելահողերի մասնաբաժինը երկրի ընդհանուր տարածքում․

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` վարելահողերի հսկայական մակերեսով առաջին տեղում է Բանգլադեշը. տարածքի շուրջ 61% վարելահողեր են։

Երկրորդ տեղում  է Դանիան՝ 59% արդյունքով։

Երրորդ հորիզոնականում են հայտնվել Ուկրաինան և Մոլդովան շուրջ 57% ցուցանիշով։

ԱՊՀ-ում ՈՒկրաինայից և Մոլդովայից հետո վարելահողերի մեծ մասնաբաժին ունի Բելառուսը՝  մոտ 27%։

Այնուհետև գալիս է Ադրբեջանը` վարելահողերի մոտ 25% մասնաբաժնով։

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում վարելահողերի մասնաբաժինը կազմում է մոտ 16%, իսկ Ղազախստանում, որտեղից Հայաստանը ցորեն է ներմուծում, տարածքի միայն 11%-ն են վարելահողեր։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով