Ռուսաստանում գործարկվել է նոր ավտոմոբիլային ապրանքանիշի՝ Nordcross-ի պաշտոնական կայքը, որտեղ հրապարակվել է ընկերության առաջին և առայժմ միակ մոդելի՝ Nordcross 001 քրոսովերի գների ցանկը։
Կայքի տվյալներով՝ Nordcross-ը տեղական բրենդ է, որը ստեղծվել է Չինաստանից ներկրվող պրեմիում ավտոմեքենաների առաջխաղացման համար։ Մեքենաները սերտիֆիկացված են և հատուկ հարմարեցված են արտահանման համար։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ անվանումը նշանակում է Nordcross = Crossovers for the Northern Country՝ «քրոսովերներ հյուսիսային երկրի համար»։
Պաշտոնական տվյալներով՝ Nordcross 001-ի գինը կազմում է 6 290 000 ռուբլի։
Ներկայում մոդելը վաճառվում է Ռուսաստանի 18 ավտոսրահներում, այդ թվում՝ 5-ը Մոսկվայում և 3-ը Սանկտ Պետերբուրգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում