Մրցույթի նպատակն է աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը, արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին, նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը: Նախագծերի առանցքում կարևորվել է բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ խրախուսվել է մասնավոր հատվածի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 1-ից «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects)» առաջին մրցույթի շրջանակում ֆինանսավորման էր երաշխավորվել 6 նախագիծ։
