Ամերիկյան Visa ընկերությունը սկսել է փորձնական ծրագիր, որը հնարավորություն է տալիս ընկերություններին ուղարկել վճարումներ օգտատերերի կրիպտո դրամապանակներին։ Վճարառուները կարող են ընտրել ստեյբլքոյններ՝ օրինակ USDC։
Ծրագիրը նախատեսված է թվային բովանդակության հեղինակների, ֆրիլանսերների, ինչպես նաև այն երկրների օգտատերերի համար, որտեղ տնտեսությունը կամ բանկային համակարգը անկայուն է։ Ընկերությունները վճարումները կատարում են դոլարով, իսկ ստացողները դրանք ստանում են ստեյբլքոյնների ձևով։
Բոլոր գործարքները գրանցվում են բլոքչեյնում, ինչը հեշտացնում է հաշվետվությունը և գործարքների հավաստիացումը։
Visa-ի «2025 Creator Economy Report» զեկույցի համաձայն՝ բովանդակության հեղինակների 57%-ը նշել է, որ անմիջապես գումար ստանալու հնարավորությունն է իրենց հիմնական պատճառը՝ թվային վճարային միջոցների օգտվելու համար։
Պիլոտային ծրագիրը գործարկվել է սահմանափակ գործընկերների շրջանակում, իսկ լայնածավալ մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին, կախված՝ կանոնակարգային միջավայրի զարգացմանից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում