Ռուսական ֆոնդային բորսաներն ամբողջությամբ դադարեցրել են Meta-ի բաժնետոմսերի առուվաճառքը

1 Min Read

Երկուշաբթի օրվանից «СПБ Биржа»-ն բոլոր առևտրային ռեժիմներում դադարեցրել է Meta Platforms ընկերության բաժնետոմսերի հետ գործարքները։ Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ կվերսկսվի՞ արդյոք Ռուսաստանում արտասահմանյան այս ընկերության բաժնետոմսերի առուվաճառքը, թե՞ դրանց սեփականատերերը, ի վերջո, կկանգնեն հանցավոր ռիսկերի առաջ։

Նոյեմբերի 12-ը և 13-ը «СПБ» բորսայում հանգստյան օրեր են եղել, ուստի իրականում Meta-ի բաժնետոմսերի առուվաճառքն իրականացվել է մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ։

Արժեթղթերի առուվաճառքի դադարեցումը կարող է լինել և՛ ժամանակավոր, և՛ ձգձգվող, որը լրացուցիչ ռիսկեր է պարունակում, РИА Новости-ին մեկնաբանել է «Ֆինամ» դաշնային պետական գործակալությունից Իվան Պուխովոյը։

«Եթե տվյալ արժեթուղթը չի վաճառվել մինչև առևտրի դադարեցումը, ապա ձեր պորտֆելում կավելացվի մեկ խնդրահարույց ակտիվ: Միայն համառ երկարաժամկետ ներդրողները կարող են սպասել և հուսալ, որ այս արժեթղթով առուվաճառքը կվերսկսվի, քանի որ դեռ պարզ չէ, թե երբ է այս իրավիճակը լուծում ստանալու»,- հավելել է նա։

Կիսվեք այս հոդվածով